Արագ կորզեք սպիտակ տախտակը, սահոցը կամ փաստաթուղթը: OneNote-ը կսարի և կկատարելագործի այն, որպեսզի հեշտ կարդացվի: Ինչպես նաև կճանաչվի մուտքագրված գրվածքը, որպեսզի կարողանաք այն հետագայում որոնել:
Ուրվագծեք գծապատկերը սալիկից սրբագրության միջոցով: Ձեռագրով գրեք ձեր բոլոր նշումները, եթե գտնում եք, որ այն ավելի բնական է, քան տպատառը:
Մի գրառեք դասախոսության ամեն մի բառը՝ պարզապես կարևոր մասերը: OneNote-ը կապում է նշումները ձայնի հետ, թույլ տալով ձեզ անցնել անմիջապես ձեր արտաբերածին, երբ գրառում եք ամեն մի նշումը:
OneNote-ը նախատեսված է գրվածքների, անելիքների ցուցակների և աղյուսակների արագ և հարմարավետ կազմակերպման համար: Կարող եք չանհանգստանալ դասավորության մասին, մուտքագրեք էջի վրա ցանկացած տեղ:
Եթե ունեք նրանց էլ. փոստը, կարող եք համօգտագործել նրանց հետ: Շատ հեշտ և արագ է մեկնարկելը:
Որտեղ էլ որ գտնվեք՝ նույն սենյակում կամ ուսանողական ավանում, աշխատեք միասին իրական ժամանակով: Վերանայման ստուգանիշները ցույց են տալիս, թե ով ինչի վրա է աշխատում:
Դասասենյակում, համակարգչային սենյակում կամ սրճարանում դուք կարող եք աշխատել միասին՝ ցանկացած վայրից ցանկացած սարքի վրա: OneNote-ն ինքնաշխատորեն համաժամեցնում է ամեն ինչ, նույնիսկ, եթե ինչ-որ մեկը գնում է անցանց:
Նախագծերի մեծ մասի համար շատ կարևոր է վեբ հետազոտումը: Կորզեք ցանկացած զննիչից ցանկացած վեբ կայքի էջ՝ ընդամենը մեկ կտտոցով: Ծանոթագրեք էջը OneNote-ում:
Պահեք դասախոսության սահոցները և թղթերը ձեր նշումների հետ: Գրառեք նշումները վերևում կամ կողքում՝ մուտքագրելով կամ ձեռքով գրելով սրբագրության միջոցով:
Գրեք լուսանկարների կամ տպածոների վերևում: Կազմակերպեք կպչուն նշումների միջոցով՝ ձեր մտքերը իմաստավորելու համար: Մեկնաբանեք՝ պարզապես գրելով լուսանցքներում:
Նիշքավորող թե՞ կուտակիչ: OneNote-ը երկուսն էլ սիրում է: Կազմակերպված պահեք ձեր նշումները և նախագծերը՝ ստեղծելով նոթատետրեր և խմբեր: Որոնեք և հեշտությամբ գտեք ձեր մուտքագրած, ամրացրած կամ ձեռքով գրած գրվածքը: