OneNote-ի կրթական գործընկերներ

Blackbaud
Blackbaud-ի անձնակազմը լավ գիտակցում է խնդիրները, որոնք կանգնած են մասնավոր դպրոցների առաջ այսօր և բացառապես նպատակաուղղված ենք դպրոցին ապագա ապահովելու համար, երբ ցանկացած պահի ուսանողը կարող է ստուգել տնային հանձնարարությունները, ուսուցիչները կարող են նշանակել գնահատականներ, ծնողները կարող են կատարել իրենց հաշիվների վճարումները, դպրոցի անձնակազմը հեշտությամբ կարող է կատարել իր ադմինիստրատիվ ֆունկցիաները և այլն - և այս ամենը մեկ ժամանակակից, ամպի վրա հիմնված, ամբողջապես կապակցված համակարգի միջոցով:
Blackboard
Blackboard-ի առաքելությունն է համագործակցել համաշխարհային կրթական համայնքի հետ՝ նպաստելու ուսանողների և ինստիտուտների հաջողությանը նորարարական տեխնոլոգիաների ու ծառայությունների արդյունավետ կիրառման միջոցով: Ունենալով անգերազանցելի գիտելիքներ կրթության ոլորտի և ուսանողների հաջողությունն ապահովող համակողմանի լուծումների մասին, ինչպես նաև նորարարության հսկայական կարողություն՝ Blackboard-ը կրթական համայնքի լավագույն գործընկերն է փոփոխությունների ոլորտում:
Brightspace
D2L տեխնոլոգիան, որը միջազգային կարգի առաջնորդ է կրթական տեխնոլոգիաներում, հանդիսանում է Brightspace-ի՝ աշխարհում առաջին իրապես ամբողջացված կրթական հենքի ստեղծողը: D2L-ի բաց և ընդարձակվող հենքը օգտագործում են 1,100-ից ավել սպասառու և գրեթե 15 միլիոն անհատական սովորողներ բարձրագույն ուսումնական հաստատություններում, K-12-ում, առողջապահության բնագավառում, պետական և մասնավոր սեկտորներում: Այդ տեխնոլոգիան հեշտությամբ ամբողջականացվում է Office 365-ի, Outlook-ի, OneDrive-ի, Mix-ի և OneNote-ի հետ:
Canvas
Canvas-ի գործողության ժամկետը կազմում է 99,9% և այն ամենաշատ օգտագործվող, հարմարեցվող, յուրացվող և վստահելի կրթական հենքն է: Այն ավելի արագ է յուրացվել և օգտագործվում է ավելի շատ եղանակներով և ավելի շատ օգտվողների կողմից, քան որևէ այլ LMS: Իմացեք ինչպես է Canvas-ը հեշտացնում դասավանդումը և ուսուցումը բոլորի համար:
itslearning
Այստեղ՝ կրթության սրտում, դուք կգտնեք մանկապարտեզից մինչև 12-րդ դասարանի LMS, որն այնքան կռահողական է հենց սկզբից. ուրախություն է այն օգտատգործելը: Շատ խելամտորեն այն դիմակայում է դասարանի ֆիզիկական խոչընդոտներին, մինչ փաստացի առաջարկվող ստանդարտները համահունչ են ուսուցման ռեսուրսներին՝ նախատեսված յուրաքանչյուր աշակերտի համար: Այն նաև ոգեշնչող է և զվարճություն է ներառում դասավանդման և ուսուցման մեջ:
LoveMySkool
LoveMySkool-ը հզորացնում է ողջ մոլորակի մանկավարժներին՝ աշակերտներին ներառելու համար: Դրա խիստ ընդլայնված յուրահատկություններն այն դարձնում են Ուսուցման կառավարման լավագույն համակարգերից մեկը:
Moodle
Moodle-ը բաց կոդով համաշխարհային կրթական հենք է, որն օգտագործվում է դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում և այլ բնագավառներում՝ ավելի քան 100 լեզվով: Ունենալով ուսուցիչների, վարիչների և ուսանողների համար նախատեսված յուրահատկությունների ճկուն հարմարեցվող գործիքատուփ, այդ թվում նաև գործադիրների ուժեղ հավաքածու բջջային տարբերակների համար, այն կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակների համար՝ խորացված դասընթացներից մինչև ավելի բաց համատեղ աշխատանքների համար նախատեսված վայրերում՝ ինչպես առցանց, այնպես էլ խառը նպատակների համար:
NEO By Cypher Learning
NEO-ն ուսուցման կառավարման համակարգ է (LMS), որը հեշտացնում է բոլոր ուսուցողական գործողությունների ստեղծումն ու կառավարումը, անկախ նրանից թե այն առցանց դասարաններ է ստեղծում, գնահատում է աշակերտներին, հզորացնում է համագործկցությունը, թե՞՝ հետևում է առաջընթացին:
Sakai
Sakai-ն տրամադրում է հարուստ և հզոր, ճկուն գործիք, որը հրաշալի դասավանդման, գերող ուսուցման և դինամիկ համագործակցության հնարավորություն է ստեղծում:
School Bytes
School Bytes LMS-ի միջոցով ուսուցիչները կարող են ստեղծել և գնահատել հանձնարարությունները՝ օգտագործելով OneNote դասի նոթատետրի հավելվածքը: Այդ փոփոխություններն ինքնաշխատորեն հրապարակվում են School Bytes-ում՝ առանց տվյալները ձեռքով մուտքագրելու անհրաժեշտության: Այն ամբողջականացված է մեր Microsoft Office Online-ի հետ և ուսուցիչներն ու ուսանողները մատչում կունենան միավորված և յուրահատկություններով հարուստ Office 365-ին:
Schoology
Schoology-ն կրթական տեխնոլոգիաների ընկերություն է, որը սովորելու գործընթացում շեշտադրումը դնում է գործակցության վրա: Schoology-ի կրթական ամպը կապակցում է մարդկանց, բովանդակությունը և համակարգերը, որոնք լիցքավորում են կրթությունը և տրամադրում կրթությունն անհատականացնելու և ուսանողների արդյունքները բարելավելու համար պահանջվող բոլոր անհրաժեշտ գործիքները: K-12 համակարգի մեջ մտնող 60,000 դպրոցների և համալսարանների ավելի քան 12 միլիոն ուսանող օգտվում է Schoology-ից՝ իրենց կրթական և ուսուցման մեթոդներով կիսվելու համար: