Հատկորոշված գործադիրներ
Ստացեք ավելին OneNote-ից այս գործադիրների և սարքերի միջոցով:
Brother Web Connection
Ձեր Brother սարքը (MFP/Փաստաթղթի սկաներ) կարող է սկանավորել պատկերները և վերբեռնել դրանք OneNote-ում և OneDrive-ում՝ անմիջապես առանց ԱՀ-ի միջով անցնելու:
Chegg
Ուսանողները կարող են Chegg Study Q&A-ի տնային աշխատանքի իրենց կարևոր պատասխանները պահել OneNote-ում: OneNote-ի "Ամրացրեք դա" կոճակի օգնությամբ շատ հեշտ է դա անելը: Այդդեղից կարող եք կազմակերպել ձեր պատասխանները ըստ առարկայի, դասարանի կամ հանձնարարության, և այդ ամենը կարող եք վայրկենապես որոնել OneNote-ում: Ստեղծեք պարապմունքի եզրափակիչ ուղեցույցը և համօգտագործեք այն ձեր դասընկերների հետ:
cloudHQ
Ամբողջացրեք ձեր OneNote-ի նշումները cloudHQ-ի հետ: Համաժամեք ձեր նոթատետրերը այլ հայտնի ամպային ծառայությունների հետ, ինչպիսիք են՝ Salesforce-ը, Evernote-ը, Dropbox-ը: Հեշտությամբ համագործակցեք ուրիշների հետ, համօգտագործեք ձեր նշումները գործադիրների մեջ և ինքնաշխատորեն համաժամեք դրանք OneNote-ում: Նաև պահուստավորեք ձեր OneNote-ի նոթատետրեը այլ ամպային ծառայությունների մեջ՝ ձեր նշոււմները պաշտպանելու համար, եթե հանկարծ պատահմամբ ջնջեք դրանք:
Newton
Newton-ի միջոցով մեկ կտտոցով պահեք կարևոր էլ. փոստերը OneNote-ում: Անկախ նրանից, թե տվյալ փաստաթուղթը հաշիվ-ապրանքագիր է, բաղադրատոմս, թե հաճախորդի կարևոր էլ. փոստ, օգտվեք Newton-ի OneNote ամբողջացումից՝ ամեն ինչ մեկ տեղում պահելու համար:
Docs.com
Docs.com կայքը թույլ է տալիս օգտվողներին տարածել նշումները կամ կրթական նյութերը OneNote-ի նոթատետրերի միջոցով: Այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին, ուսանողներին և աշխարհի ցանկացած վայրում գտնվող այլ մարդկանց դիտելու և օգտագործելու ձեր OneNote-ի նոթատետրը՝ բարձրացնելով դրա վարկանիշը և ազդեցությունը համայնքում:
Doxie Mobile Scanners
Doxie-ն նոր կարգի թղթի սկաներ է, որը վերալիցքավորվում է, այնպես որ կարող եք սկանավորել փաստաթղթերն ամենուր՝ համակարգիչ չի պահանջվում: Պարզապես լիցքավորեք այն և միացրեք՝ ուր էլ, որ լինեք, զետեղեք ձեր թղթերը, բաղադրատոմսերը և լուսանկարները, որպեսզի սկանավորեք, ի պահ դնեք և համօգտագործեք: Doxie-ն սկանավորում է ամենուր, ապա համաժամում OneNote-ի հետ, որպեսզի կարողանաք մատչել ձեր բոլոր սկանավորած փաստաթղթերը բոլոր սարքերից
EDUonGo
EDUonGo-ը թույլ է տալիս թողարկել առցանց ակադեմիան կամ կուրսը մի քանի րոպեում: EDUonGo-ի ուսանողները կարող են հեշտությամբ արտահանել դասերը իրենց նոթատետրերի վրա: Սա հեշտացնում է նշումների գրառումը և ուրիշների հետ համօգտագործումը: Ուսանողները կարող են նաև կապակցվել իրենց OneDrive-ի հաշիվներին: Ուսուցիչները կարող են ընգդրկել տեսանյութեր Office Mix-ից իրենց դասերի մեջ:
Էլ. փոստ ուղարկեք OneNote-ին
Կորզեք ձեզ համար կարևոր նշանակություն ունեցող բաները հենց գործերի ընթացքում՝ անմիջապես ուղարկելով դրանք էլ. փոստով ձեր նոթատետրին: Ուղարկեք փաստաթղթերը, նշումները, երթուղիները և ավելին me@onenote.com հասցեին և մենք կտեղադրենք այն ձեր OneNote-ի նոթատետրում, որտեղ կարող եք մատչել դրանք ձեր բոլոր սարքերից:
Epson Document Capture Pro
Document Capture Pro-ն թույլ է տալիս հեշտությամբ սկանավորել փաստաթղթերը, խմբագրել էջերը, պահել նիշքերը և փոխանցել տվյալները գործադիրներին, որոնք սկանավորված են Epson սկաներներով, ինչպես օրինակ՝ Workforce®-ը DS-30-ը, DS-510-ը, DS-560-ը և այլ սկաներներ: Ավելին՝ օգտվողները կարող են մեկ հպումով սկանավորել OneNote-ին, որպեսզի հեշտությամբ մատչեն փաստաթղթերը բազմաթիվ սարքերից կամ համօգտագործեն ուրիշների հետ:
eQuil Smartpen2 & Smartmarker
Գրեք ձեր նշումները ցանկացած մակերևույթին և ուղարկեք OneNote՝ ստեղծելով խելացի մակերևույթ eQuil Smartpen2-ի և Smartmarker-ի միջոցով: Սա ձեր փայլուն մտքերը պահելու բնական ձևն է:
Evernote-ից OneNote ներմուծիչ
Հեշտությամբ ներմուծեք ձեր նշումները Evernote-ից OneNote: Ձեր բովանդակությունը դասավորված կմնա ձեր ուզած ձևով, ուստի կկարողանաք շարունակել այնտեղից, որտեղ կանգ էիք առել:
Feedly
Feedly-ն կապակցում է ընթերցիչները այն պատմությունների և տեղեկությունների հետ, որոնց հետ նրանք առնչվում են: Օգտագործեք feedly-ն հետաքրքիր բովանդակություն բացահայտելու և նրան հետևելու նպատակով, ապա պահեք լավագույն հոդվածներն անմիջապես OneNote-ում՝ մեկ կտտոցով:
Թուղթը և Մատիտը՝ FiftyThree-ի կողմից
Անցեք Մատիտից Թղթին ձեր մտքերով, ապա շարունակեք OneNote-ում: Գրեք և գծեք բարելավված ստույգությամբ և հեշտությամբ, որով հայտնի է Մատիտը, իսկ սխալ անելու դեպքում պարզապես զարկեք սրբագրության վրա և մաքրեք այն բնական ձևով՝ և այս ամենը անմիջապես OneNote-ում: Հեշտությամբ գրի առեք նշումները, կազմեք գործողությունների ցուցակը և ուրվագծեք Թղթի վրա, ապա համօգտագործեք OneNote-ում, որպեսզի աշխատեք համատեղ ուրիշների հետ համօգտագործված նոթատետրում, հավելեք ձայնային գրառումներ և մատչեք ձեր բովանդակությունը վիրտուալ կերպով ցանկացած սարքից:
Genius Scan
Genius Scan-ը ձեր գրպանի սկաներն է: Այն թույլ է տալիս թվայնացնել թղթյա փաստաթղթերը, ստեղծել PDF նիշքեր և անմիջապես պահել դրանք OneNote-ում:
IFTTT
IFTTT-ը թույլ է տալիս ստեղծել հզոր կապակցումներ պարզապես մեկ հաստատումով՝ եթե սա, ապա դա: Օգտագործեք OneNote-ի ալիքը IFTTT-ում՝ Բաղադրատոմսեր ստեղծելու և համօգտագործելու համար, որոնք ինքնաշխատորեն ստեղծում են էջեր, համաժամում բովանդակությունը և կապակցում 80-ից ավել արտադրանքների և ծառայությունների հետ:
JotNot Scanner
JotNot-ը փոխարկում է ձեր iPhone-ը դյուրակիր բազմաէջ սկաների: JotNot-ը կարող եք օգտագործել փաստաթղթերը, բաղադրատոմսերը, սպիտակ տախտակները, այցեքարտերը և նշումներն էլեկտրոնային ձևաչափի սկանավորելու նպատակով: JotNot-ն այժմ առաջարկում է անմիջական ամբողջականություն Microsoft-ի OneNote հենքի հետ, այնպես որ կարող եք արագ և հեշտությամբ պահուստավորել և կազմակերպել ձեր սկան արած փաստաթղթերը՝ օգտագործելով ձեր OneNote-ի հաշիվը:
Livescribe 3 Smartpen
Livescribe 3 smartpen և Livescribe+ գործադիրի միջոցով, պարզապես գրեք թղթի վրա և ստուգեք, որ ամեն ինչ շատ արագ է հայտնվում ձեր բջջային սարքում, որտեղ կարող եք պիտակել, որոնել և փոխարկել ձեր նշումները գրվածքի: Դուք կարող եք ամեն ինչ ուղարկել OneNote-ին, ուստի ձեր ձեռագիր նշումները և գրառումները ամբողջականացվում են ձեր կարևոր տեղեկությունների հետ մեկտեղ:
Mod Notebooks
Mod-ը թղթային նոթատետր է, որը կարելի է մատչել ամպից: Կատարեք գրառումներ ավանդական թուղթ ու գրչի օգնությամբ, ապա անվճար թվայնացրեք ձեր էջերը: Լրացրած նոթատետրի ամեն մի էջը կարող է համաժամվել OneNote-ի հետ և հավերժ պահվել:
NeatConnect
NeatConnect-ը փոխակերպում է թղթերի կույտը թվային փաստաթղթերի և ուղարկում դրանք անմիջապես OneNote-ին՝ առանց համակարգչի օգնության: Ձեր տան ցանկացած սենյակից կամ գրասենյակի ցանկացած տեղից NeatConnect-ի Wi-Fi համատեղելիությունը և հպումային էկրանի միջերեսը դարձնում են սկանավորումը OneNote-ում արագ և հեշտ՝ խնայելով ձեր ժամանակը, հասցնելով կազմակերպությունը և արդյունավետությունը նոր մակարդակների:
News360
News360-ն անվճար անհատականացված նորությունների գործադիր է, որը սովորում է այն, ինչ սիրում եք և որքան շատ եք օգտագործում, այնքան ավելի խելացի է դառնում: Ավելի քան 100,000+ աղբյուրներով՝ միշտ կգտնվի կարդալու հետաքրքիր բան և դուք կարող եք պահել ձեր սիրելի պատմություններն անմիջապես OneNote-ում՝ կոճակի մեկ հպումով:
Nextgen Reader
Արագ, հստակ ու գեղեցիկ RSS ընթերցիչ Windows Phone-ի համար: Այժմ կարող եք պահել հոդվածներն անմիջապես OneNote-ում: Վայելեք ընթերցումը:
Office Lens
Office Lens-ը նման է գրպանի սահազննիչի: Երբեք բաց մի թողեք սպիտակ տախտակին կամ սև տախտակին արված նշումները և երբեք մի փնտրեք սխալ տեղ դրված փաստաթղթերը կամ այցեքարտերը, կորցրած բաղադրատոմսերը և ինչ-որ տեղ թողված կպչուն թղթերը: Office Lens-ը ձեր նկարները կդարձնի ընթեռնելի և վերագործածելի: Նկարահանեք բովանդակությունն անմիջապես OneNote-ի մեջ՝ ինքնաշխատորեն թաքցնելով և մաքրելով:
OneNote For AutoCAD
OneNote for AutoCAD-ը հնարավորություն կտա ձեզ կատարել նշումներ ձեր գծագրության կողքին AutoCAD-ի մեջ: Սա խթանում է ճարտարապետների և ինժեներների կատարողականությունը, ովքեր AutoCAD-ի միջոցով ստեղծում են 2-չափ և 3-չափ գծագրեր: Այս նշումները պահուստավորվում են ամպի մեջ, որոնց կարող եք մատչել ցանկացած պահի: Օգտվողները՝ հաջորդ անգամ գծագիրը AutoCAD-ով բացելիս, կարող են տեսնել այդ նշումները:
OneNote Class Notebooks
Կազմակերպեք ձեր դասերի ծրագրերը և կուրսերի բովանդակությունը ձեր սեփական թվային նոթատետրում, որտեղ կա անձնական աշխատավայր ամեն մի ուսանողի համար, պարունակության դարան նյութերի համար և գործակցության տարածք՝ դասերի և ստեղծագործական գործունեությունների համար:
OneNote Web Clipper
OneNote Web Clipper-ը թույլ է տալիս պահել կայքէջերը զննիչից ձեր OneNote-ի նոթատետրերի մեջ: Պարզապես մեկ կտտոցով այն օգնում է ձեզ արագորեն կորզել պատկերները և հիշել կյանքի հիշարժան պահերը:
Powerbot for Gmail
Պահեք կարևոր էլ. փոստերը, զրույցները և կցորդները OneNote-ում անմիջապես Gmail-ի միջերեսից: Այլևս կարիք չկա ցատկոտելու մի գործադրից մյուսին:
WordPress
Ստեղծեք ձեր WordPress հրապարակումները ցանկացած սարքի վրա, տարբեր հենքերի միջև, առցանց կամ անցանց՝ OneNote-ում և հեշտությամբ օգտագործեք ձեր բոլոր առկա նշումների բովանդակությունը:
Zapier
Zapier-ը OneNote-ը ձեր կողմից արդեն օգտագործվող գործադիրների, ինչպես օրինակ՝ Salesforce-ի, Trello-ի, Basecamp-ի, Wufoo-ի և Twitter-ի հետ կապակցելու ամենահեշտ միջոցն է: Օգտագործեք այս գործադիրները՝ նշումները պահուստավորելու, ավարտված խնդիրների գրանցումները պահելու կամ նոր կապորդներ, լուսանկարներ, վեբ էջեր և ավելին պահելու համար: